Եվրամիությունը և Ուկրաինան ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը

Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը (աջ) և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը փոխանակում են ստորագրված փաստաթուղթը, 21 մարտի, 2014

Եվրամիությունը և Ուկրաինան այսօր ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Փաստաթղթի տակ առաջինն իրենց ստորագրությունը դրեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։ Այնուհետև ստորագրեց Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, իսկ հետո արդեն այբբենական կարգով Եվրամիության 28 երկրների առաջնորդները:

Իր հերթին Ռուսաստանի Դաշնային խորհուրդ այսօր վավերացրեց Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը։