2700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքային համալիրը կառուցվել է Դավիթաշեն թաղամասում։
Նորաբաց Արդարադատության ակադեմիայի շենքի շինարարությունն արժեցել է շուրջ երկու միլիոն դոլար։ 2700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքային համալիրը կառուցվել է Դավիթաշեն թաղամասում։
Ըստ օրենքի, այստեղ նախատեսվում է որակյալ դատավորներ ու դատախազներ պատրաստել. ավելի ստույգ՝ ակադեմիան կոչված է դատավորների և դատախազների ցուցակում ընդգրկված անձանց օժտել անհրաժեշտ մասնագիտական հմտություններով, վերապատրաստել համակարգի գործող պաշտոնյաներին։
Ակադեմիան, որի կառավարման խորհրդում ընդգրկված են Արդարադատության նախարարը, երեքական դատավորներ ու դատախազներ, գործում է հունվարի 1-ից, բայց բացման պաշտոնական արարողությունն այսօր էր։
Նախագահ Սերժ Սարգսյանն էր մասնակցել արարողությանը, որից հետո լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լավատեսական ակնկալիքներ ուներ ակադեմիայից՝ հույս հայտնելով, որ այստեղ կկարողանան դատավորների ու դատախազների մեջ արդարության զգացողությունը խորացնել. - «Պիտի փորձենք դա անել, մենք այլընտրանք չունենք։ Գիտեք՝ ժամանակն անցել է, երբ որ մենք այս ոլորտում մեր սխալները, բացթողումները գցում էինք ժամանակի վրա, փորձի պակասի վրա, այդ ժամանակներն անցել են։ Մենք պիտի դուրս գանք ռացիոնալ փուլ, իսկ այդ ռացիոնալ փուլը նշանակում է ունենալ իրոք իրական կայացած դատական իշխանություն: Այնպիսի դատական իշխանություն, երբ որ ասում ես՝ «դատարան» կամ «դատավոր», միանգամից պիտի զգան արդարության զգացողությունը, անաչառության զգացողությունը, վստահության զգացողությունը, որոշակիության, կանխատեսելիության զգացողությունները։ Մենք իրոք պիտի հասնենք այն պահին, որ դատավորը լինի իմաստուն և առաքինի մարդ: Այս ակադեմիան պիտի նպաստի դրան»:
Հրայր Թովմասյանը վստահեցրեց, թե իշխանությունները և պետությունն ունեն այդ ձգտումը. - «Նման շենք ունենալը, նման ֆինանսավորում ունենալը արդեն վկայում է այն բանի մասին, թե ինչպիսին է պետության վերաբերմունքը այս համակարգի նկատմամբ։ Ծախսվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից 820-830 միլիոն դրամ այս ամբողջ շենքի կառուցման վրա»։
Այն, որ դատավորների ու դատախազների կրթական ցենզը բարձրացնելու կարիք կա, համաձայն էին «Ազատության» զրուցակից փաստաբաններն ու իրավապաշտպանները: Բայց որ դրանով այդ պաշտոնյաների աշխատաոճը կփոխվի՝ այս հարցում խիստ թերահավատ էին։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը համոզված է, որ քանի միլիոն դոլար արժողությամբ շենքում էլ նրանք սովորեն, միեւնույնն է՝ եթե պետք լինի «աչքաչափով» են դատելու. - «Թեկուզ 17 ակադեմիա բացեք, նրանց բոլորին գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր դարձրեք, ակադեմիկոսներ դարձրեք, դրանից արդարադատության որակը չի փոխվելու ըստ էության: Հիմա ինչ է, չիմանալո՞վ են խախտումներ անում, վաղը իմանալով կանեն, եթե այդպես է, բայց հիմա էլ գիտեն շատ լավ»:
Նա հավելեց, թե ակադեմիաներ բացելու փոխարեն կամ դրան զուգահեռ ավելի լավ է իշխանությունները քաղաքական կամք ունենան եվ դադարեն միջամտել դատաիրավական համակարգի գործունեությանը, թողնեն, որ դատավորներն ու դատախազները անկախություն ունենան. - «Մի օր որոշվի, որ վաղվանից էլ քիթներս չենք խոթելու արդարադատության ոլորտ, ցուցումներ չենք տալու մեր կարճ խելքով»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ մեծ մասամբ դատավորների ու քննիչների գիտելիքների պակասից չեն անմեղ մարդիկ հայտնվում բանտերում՝ պարզապես Հայաստանում «արդարադատության ճգնաժամ է».
«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով շատ է սիրում բարձրագոչ խոսքերով, արտահայտություններով հանրությանը թմրեցնել, երբևիցե նախարարի պաշտոնը ստանձնած տարիներին արդարադատության դիրքերից հանդես չի եկել։ Նա երբևիցէ չի արձագանքել այն ապօրինություններին, ակնհայտ ապօրինի գործերին ու դատավճիռներին, որից տառապում է հանրությունը։ Վերցնենք վերջին շրջանի գործերից՝ «Հարսնաքար»-ի գործը կամ Բուդաղյանների գործը. խոսե՞լ է երբևիցե Արդարադատության նախարարը։ Առհասարակ որևէ գործով արձագանք չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը: - «Եվ երկու միլիոն դոլար ծախսել այս շենքի վրա, որ իբր նպաստելու են արդարադատության կայացմանը Հայաստանում, սա ուղղակի անհեթեթություն է։ Շենքի կառուցումն ինչ-որ շահեր ու նպատակներ է հետապնդել»։