Յացենյուկ. Ռուս զինվորները կրակ են բացել ուկրաինացիների վրա

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյկուկը քիչ առաջ հայտնեց, որ Ուկրաինայի կոնֆլիկտը Ռուսաստանի հետ «թևակոխել է ռազմական փուլ»։

Յացենյուկի խոսքերով, ռուս զինվորները կրակ են բացել ուկրաինացի զինծառայողների վրա։

Արսենի Յացենյուկը դա անվանել է «պատերազմի հանցագործություն»։ Միջադեպի վերաբերյալ մանրամասներ այս պահին չկան։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղրիմում սպանվել է մեկ ուկրաինացի զինվոր։

Ղրիմում ուկրաինական ռազմակայանները շրջապատված են ռուսական ստորաբաժանումների կողմից։

Այս վերջին միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այսօր Ռուսաստանը պաշտոնապես իր կազմն է ընդունել Ղրիմը, որն անցած կիրակի օրը հանրաքվեով որոշել է միանալ Ռուսաստանին։

Արևմուտքն այդ հանրաքվեն չի ճանաչել, դատապարտել է Մոսկվայի գործողությունները և պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։

Արմեն Քոլոյան, Պրահա