Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում քարոզել «Մեծ վերադարձ» նախագիծը

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմով

Միջազգային կառույցներում պետք է քարոզվի ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին, Բաքվում այսօր տեղի ունեցած միջազգային կառույցներում աշխատող ադրբեջանցիների առաջին համագումարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը՝ հավելելով, որ Ադրբեջանում բնակվող փախստականների հարցը պետք է վերջնական լուծում ստանա:

«Երկրում փախստականների և բռնի տեղահանվածների հարցերը լուծվում են, սակայն նրանց նոր վայրերում բնակեցնելը ժամանակավոր է, և դա չպետք է դիտարկել որպես խնդրի լուծում, քանի որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ նրանք վերադառնան իրենց հարազատ երկիրը»,- Trend գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ազիմովը: