Սերբիայում հաղթել է իշխող Առաջադեմ կուսակցությունը

Սերբիայի առաջադեմ կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը տոնում է իր կուսակցության հաղթանակը,16-ը մարտի, 2014

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանի 250 տեղերից 160-ը: Երկրորդ տեղում իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր սոցիալիստներն են, որոնք ընտրությունների արդյունքում ստացել են 50 մանդատ:

Սերբիայի առաջադեմ կուսակցությունը նախաձեռնել էր խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ երկրում բարեփոխումներ և հակակոռուպցիոն պայքար իրականացնելու նպատակով: Այս կուսակցությունը նաև նախաձեռնել է Եվրամիությանն անդամակցելուն ուղղված բանակցությունները: