Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ 95 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին

Ղրիմի ռուսամետ իշխանությունները հայտարարել են, որ կիրակի օր անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 95 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն:

Հանրաքվեի ամբողջական նախնական արդյունքները կամփոփվեն այսօր ավելի ուշ: