Երեկ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթ, որով նախատեսվում է Երևանում ուղևորափոխադրումների կազմակերպումն ու իրականացումը վերապահել քաղաքապետարանին։
Ուղևորափոխադրող ընկերությունները սա ոլորտի կործանում են անվանում։ Այդպիսի մի ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը, օրինակ, ասում է, թե փոխադրողները ներդրումներ են արել, բանկերից վարկեր վերցրել, պարտքեր կուտակել, իսկ պետությունից ոչ միայն աջակցություն չեն ստացել:
«Ավտոբուսն արժե 48-50 հազար դոլար: Մարդիկ ներկրել են արտասահմանից, Ռուսաստանից։ Հիմա ասում են՝ տալիս ենք ուրիշ ձեռնարկության: Մենաշնորհ են նորից տալիս մեկին, մի հատ օլիգարխ են նորից զարգացնում, որպեսզի հոշոտի փոքր ձեռնարկությունները», - ասաց Աբրահամյանը։
Ուղևորափոխադրողներն ասում են, որ ոլորտում գործող մոտ 55 ընկերությունների սնանկացման դեպքում գործազրկության նոր ալիք կլինի, ինչն իր հերթին էլ ավելի կխթանի արտագաղթը։
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ոլորտը Երևանի քաղաքապետարանին վերապահելու պարագայում չի բացառվում սակագնի բարձրացումը․ - «Դա նույնիսկ 250 դրամ չի լինելու: Իմացեք, ավելի բարձր թիվ է լինելու, որովհետև մոնոպոլ է լինելու»։
Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ տրանսպորտի սակագնի բարձրացման որոշում կայացնելու իրավասությունը այս փոփոխությամբ վերցվում է քաղաքապետից ու տրվում ավագանուն։ Պատճառը, ըստ Փաշինյանի, հետևյալն է. - «Սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրասնպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է։ Հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև»։
Մինչդեռ նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի ղեկավար Արմեն Եղիազարյանի համոզմամբ՝ այս փոփոխությունները միայն ոլորտը կարգավորելու ու վերահսկելու խնդիր ունեն։ Համայնքային մեկ օպերատորի սկզբունքի դեպքում կոնկրետ թիրախային խմբերին, ասենք՝ ուսանողներին, թոշակառուներին միտված սոցիալական ծրագրերը միայն այս դեպքում են իրագործելի։ Եկամուտներն էլ մտնելու են ոչ թե ինչ-որ մեկի գրպանը, այլ համայնքային բյուջե։
«Սակագինը կբարձրանա, թե ոչ, դա չեմ կարող ասել։ Օրենքն ասում է, որ ավագանին պետք է որոշի սակագինը», - ասաց Եղիազարյանը։
«Բարև Երևան» խմբակցությունը ողջունում է փոփոխությունների այս նոր փաթեթը։ Ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում սա իրենց հաղթանակն է համարում՝ նշելով, որ ոլորտի շուրջ իրենց բարձրաձայնած մտահոգությունները սրանով լուծում են ստանում։ Քաղաքապետն էլ սրանով ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում բնակչության հանդեպ։ Հասարակությունն ու ավագանին էլ լծակներ են ստանում սակագինը վերահսկելու հարցում։
«Քաղաքապետը կարող էր իր սենյակում իրեն ցանկալի ժամին, նստել և որոշում ստորագրել ուղեվարձ թանկացնելու մասին, իսկ եթե մենք ունենանք այս փոփոխությունը, կնշանակվի ավագանու նիստ, ավագանու նիստում կներառվի հարցը, կգնա բանավեճեր։ Հասարակությունը պետք է իր աչքերով հետևի, տեսնի քննարկումը, հասարկությունն ինքը պետք է զգուշացնի ավագանու անդամներին ու ճնշում գործադրի անդամներ վրա՝ թույլ չտալով երևանցու շահին հակառակ գործողություններ», - ասաց Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրողների մտահոգություններին՝ կապված նոր գործազուրկների ու կորսվելիք ներդրումների հետ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի ղեկավարը հավաստիացնում է, որ գործընթացը չի նախատեսում ուղևորափոխադրողների աշխատանքների դադարեցում մեկ օրում։ Նրանք գործելու են մինչև իրենց լիցենզիայի ժամկետի ավարտը։ Հետևաբար, ըստ նախագծի հեղինակների, ուղևորափոխադրող ընկերությունները մեծ վնասներ այս գործընթացից չեն կրի։
Եղիազարյանը նաև չբացառաց, որ քաղաքապետարանի համապատասխան որոշման դեպքում հնարավոր է, որ մասնավոր փոխադրողների հետ կնքված պայմանագրերի ժամկետները երկարաձգվեն։