Ռուսաստանում ընդդիմադիր չորս կայքեր արգելափակվել են

Ընդդիմադիր չորս կայքեր արգելափակվել են Ռուսաստանի կառավարության որոշմամբ: Մասնավորապես, Ռուսաստանի հաղորդակցության գործակալությունը արգելափակել է Grani.ru-ն, Kasparov.ru-ն և Ежедневный журнал-ի կայքէջը: Արգելափակվել է նաև ընդդիմադիր հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի կայքը:

Գործակալությունը հայտարարել է, որ կայքերը արգելափակվել են, քանի որ ապօրինի գործողությունների և մարդկանց չարտոնված հավաքների մասնակցելու կոչեր են են հնչեցրել: