Ամերիկացի սենատորները կմեկնեն Կիև

ԱՄՆ Կոնգրեսի ութ սենատորներ՝ սենատոր Ջոն ՄքՔեյնի գլխավորությամբ այս շաբաթավերջին կմեկնեն Կիև՝ Ուկրաինայի իշխանություններին հայտնելու ԱՄՆ-ի աջակցությունը Ռուսաստանի հետ լարվածության հարցում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մշտապես անխնա քննադատության ենթարկող ՄքՔեյնը դեկտեմբերին այցելել էր Կիև և ելույթ ունեցել Եվրամայդանում: