Իսպանիան մտադիր է ներկայացուցչություններ բացել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում

Իսպանիան մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն՝ Մադրիդում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ: