Սպասվում է փոփոխական եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբէ մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Մարտի 14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 12-14-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: