Համանախագահները հուսով են՝ այս ամիս տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս ամիս կհանդիպեն:

«Միայն նրանք կարող են լուծել խաղաղության հասնելու ամենադժվարին խնդիրները»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է դեսպան Ուորլիքը:

Երկուշաբթի Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկայիս իրադրությունը: Այսօր էլ Մոսկվայում համանախագահների հետ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում՝ նոյեմբերի 19-ին: