Վրաստանի խորհրդարանում տեղի կունենա Մհեր Մկրտչյանին նվիրված հուշ-երեկո

Երեքշաբթի՝ մարտի 11-ին, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա հուշ-երեկո «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը։

Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ջանքերով։

Հուշ-երեկոյի ընթացքում կցուցադրվեն մեծանուն դերասանի գրաֆիկական աշխատանքները (առաջին անգամ Վրաստանում), բացառիկ լուսանկարների ցուցահանդես, ինչպես նաև Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի հիշողությունները, որոնք տեսագրվել են հատուկ այդ երեկոյի համար։