Աշխարհում ամեն տարի լայնորեն նշվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը:
Համերգը կազմակերպել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, Հայաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները` Երևանի կոնյակի գործարանի հովանավորությամբ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե Հայաստանը վաղուց է ապացուցել իր նվիրվածությունը ֆրանկոֆոնիայի գաղափարախոսությանը. - «Մեծ ուրախություն է, որ Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկում է հենց Պատրիսիա Կաասի համերգով: Սա շքեղ մեկնարկ է»:
Ասուլիսին մասնակցում էր նաև Պատրիսիա Կաասը: Նա ասաց, թե Հայաստանում երգելու ցանկություն վաղուց ուներ. - «Երեկ ես կիսեցի ձեզ հետ իմ սերը ֆրանսիական երգի նկատմամբ»:
Աշխարհահռչակ երգչուհին վերջին տարվա ընթացքում աշխարհով մեկ ներկայացնում է իր նոր համերգային ծրագիրը, որը կազմված է 20-րդ դարի մեծագույն ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի երգերից, և իր համերգային շրջագայությունը հարգանքի տուրք է Պիաֆին:
«Ես չէի ուզում պատճենել Պիաֆին: Բայց այս տարի լրանում է նրա մահված հիսունամյակը, և ես վճռեցի այս կերպ մատուցել նրան իմ հարգանքի տուրքը», - հավելեց նա:
«Ազատության» հարցին, թե արդյոք Ֆրանսիայում ունի հայ ընկերներ, երգչուհին պատախանեց. - «Իհարկե: Բայց ամենամտերիմը նրանցից Շարլ Ազնավուրն է»: