Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետը դեռ հստակեցված չէ

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ դեռևս չի հստակեցրել Ուկրաինայի հետ Ասուցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ժամկետները։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի ներկայացուցիչ Մայա Կոչիյանիչը՝ հավաստիացնելով, որ դա կարվի առաջնահերթության կարգով մինչև մայիսի 25-ը։