Սևաստոպոլում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ է տրվել

Ուկրաինա --Սևաստոպոլը նախապատրաստվում է հանրաքվեի, 10-ը մարտի, 2014թ․

Սևաստոպոլի քաղաքապետարանը հաստատել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ է տրվում: Այսօր այդ մասին հայտարարել է քաղաքային իշխանությունների ղեկավար Դմիտրի Բելիկը՝ ընդգծելով, որ մարտի 12-ից բոլոր պետական փաստաթղթերը կազմվելու են ռուսերեն լեզվով:

Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում են կայացրել ՝ հիմնվելով շրջանային և ազգային փոքրամասնությունների լեզվի մասին եվրոպական խարտիայի, ինչպես նաև Ուկրաինայի իշխանությունների կողմից ավելի վաղ ընդունված «լեզվի մասին պետական քաղաքականության» մասին օրենքին: