Ուկրաինայում հակադիր հանրահավաքներից հետո իրավիճակը ավելի է սրվել

Ռուսամետների հանրահավաքը Սիմֆերոպոլում, 9-ը մարտի, 2014

Կիրակի օրը եվրոպամետ և ռուսամետ ուժերի հակադիր հանրահավաքներից հետո Ուկրաինայում իրավիճակը ավելի է լարվել:

Մի քանի հազար ցուցարարներ արևելյան Դոնեցկ քաղաքում երթով գնացել են տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքի մոտ, հանել են ուկրաինական դրոշը՝ այն փոխարինելով ռուսականով:

Հակադիր հանրահավաքը, որի ընթացքում պետք է ելույթ ունենար Վիտալի Կլիչկոն, կիսատ է մնացել, քանի որ ռուսամետ ուժերի հարձակման վտանգ կար:

Լուգանսկում ռուսամետ ցուցարարները գրավել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքը և պահանջել ՏԻՄ ղեկավարի հրաժարականը:

Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում էլ մի քանի հազար ցուցարարներ իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանին միանալուն: Մինչդեռ Ռուսաստանին միանալու դեմ արտահայտվողների հանրահավաքին մոտ 500 մարդ է մասնակցել: