Էշթոնը Իրանի միջուկային բանակցությունների հարցում «երաշխիք» չի տեսնում

Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատուն հայտարարել է, թե որևէ երաշխիք չկա, որ Թեհրանի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի համակողմանի համաձայնություն ձեռք բերել:

Քեթրին Էշթոնն այս մասին խոսել է կիրակի օրը Թեհրանում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ տված համատեղ ասուլիսում:

Իր հերթին Զարիֆն ասել է, որ Իրանը կընդունի միայն այնպիսի համաձայնագիր, որը կհարգի իր «իրավունքները»: