Բախում ոստիկանության և ցուցարարների միջև, ինքնհրկիզման փորձ, մանրադրամների նետում և երթ դեպի ոստիկանության բաժին՝ պահանջով ազատ արձակել բերման ենթարկված երեք ցուցարարների. այսօր «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան ֆինանսների նախարարության շենքի մոտ հարուստ էր այսպիսի իրադարձություններով։
Դեռ բողոքի ակցիան չէր մեկնարկել, երբ տարեց մի մարդ բենզինով լի շիշը լցրեց վրան և ինքնահրկիզման փորձ արեց: Ոստիկանության աշխատակիցները կասեցրեցին դժբախտ պատահարը: 67-ամյա Նիկոլայ Աղաբեկյանը, մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցներին ցույց էր տալիս խորհրդային տարիների «ՀայԽնայբանկ»-ի գրքույկները, որտեղ պահված գումարները, ինչպես հայտնի է, փոշիացան: Նա այսօր հորդորում էր երիտասարդներին պայքարել մինչև վերջ:
Արդեն ակցիայի ժամանակ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները բացատրեցին, որ ֆինանսների նախարարության մոտ հավաքվելու պատճառը նախարարի օրեր առաջ արված հայտարարությունն էր: Նախարար Դավիթ Սարգսյանը զգուշացրել էր, որ բոլոր այն գործատուները, ովքեր արդեն պարտադիր կուտակային պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, բայց այդ գումարները չեն փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին, կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ այսօր եկել են այստեղ իրենց բողոքի ձայնը նախարարին լսելի դարձնելու համար։
«Նախարարը հստակ ասում է մի ձևը, որ գանձել եք, փոխանցեք մեզ, բայց որևէ կերպ չի ուզում ասել՝ ետ տվեք ձեր աշխատակցին։ Այստեղ է թակարդը, որ իրականում մարդկանց ծուղակի մեջ են գցել, ապօրինի ձևերով՝ զանգերով, նամակներով, ահաբեկելով, նախարարը դարձել է մի մարդ, ով ուղղակի դրամահավաքությամբ է զբաղվում»,- ասաց Մանուկյանը։
Ճեղքելով ոստիկանական պատը՝ ակտիվիստներին հաջողվեց հենց ֆինանսների նախարարության շենքի դռների առջև կանգնել և պահանջել, որ նախարարը իջնի և բացատրություն տա: Այս գերատեսչությունից իջավ երկու ներկայացուցիչ, սակայն՝ ոչ նախարարը: Նրանք առաջարկեցին պատվիրակություն կազմել և բարձրանալ նախարարի մոտ, սակայն ցուցարարները մերժեցին այն՝ մեջքով շրջվելով դեպի նախարարությունը:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ չի իջնում նախարարը, ասաց, որ նա ամբոխավարությամբ չի զբաղվում:
«Սա ամբոխավարություն է, սա երկխոսության առաջարկ չէ, մենք պատրաստ ենք խելամիտ քանակությամբ ինչ-որ մարդկանց լսել»,- ասաց պաշտոնյան։
Նախարարն այդպես էլ չիջավ, ինչի հետևանքով վրդովված ցուցարարները նախ մանրադրամներ նետեցին այս գերատեսչության վրա, իսկ րոպեներ անց փակեցին հարակից Նալբանդյան փողոցը: Հենց այս պահից ի վեր բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև և երեք մարդ բերման ենթարկվեց ոստիկանական բաժին:
Այս իրարանցումից հետո ցուցարարները ինքնաբուխ որոշում կայացրեցին գնալ Ոստիկանության Կենտրոնի բաժին և պահանջել ազատ արձակել իրենց ընկերներին: Ամբողջ ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում էր, որ ցուցարարների գործողությունները արտոնված չեն, ինչին ցուցարարները հակադարձում էին, որ հակաօրինական ոչ մի գործողություն չեն արել:
Դեպի ոստիկանություն ճանապարհին Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկված քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվելու, ինչ վերաբերում է դեպի ոստիկանություն նախաձեռնած ինքնաբուխ երիթն, նա հավելեց, որ այստեղ չեն թողնելու բողոքի ակցիա կազմակերպել։
«Մենք նախապես կորոշենք, համապատասխան հեռավորության վրա իրենց տեղ կհատկացնենք, հակառակ դեպքում կարգը խախտողներին կարգի կհրավիրենք»,- ասաց Օսիպյանը։
Մոտ կես ժամ ոստիկանության շենքի մոտ սպասելուց հետո բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ արձակվեցին: Նրանցից Հակոբ Արշակյանը մեզ հայտնեց, որ չի ստորագրել ոչ մի թղթի տակ, քանզի չի կարծում որ օրենք է խախտել:
«Բերման էին ենթարկել ոստիկանի՝ փողոցը ազատելու հրահանգը չկատարելու համար, բայց ոչ մի հրահանգ չի եղել ոստիկանի կողմից, ինձ ուղղակի քաշքշել են և ֆիզիկական ուժ գործադրելով բերման են ենթարկել»,- ասաց Արշակյանը։
Ամփոփելով այսօրվա բողոքի ակցիան նախաձեռնության անդամները նշեցին, որ չեն դադարելու պայքարը և շարունակելու են կիրառել օրենքով սահմանված բոլոր միջոցները ցանկալի արդյունքներին հասնելու համար: