Իրենց նախկին տների փոխարեն 33 թաղամասի բնակիչներն արդեն 7 տարի է աղբանոցի վերածված փոս են տեսնում:
2007 թվականին Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների ներքին հատվածը հանրային գերակա շահ ճանաչվեց․ տասնյակ ընտանիքներ ստիպված լքեցին տները, պայմանագիր կնքեցին տարածքը ձեռք բերած «City Center Development» ընկերության հետ՝ պայմանով, որ 3.5-4 տարի հետո նույն վայրում կստանան կորցրած տներին համարժեք բնակարաններ: Պայմանագրի ժամկետը վաղուց է լրացել, իսկ բնակարաններն այդպես էլ չեն կառուցվել:
Վերջին խոստումներով՝ բնակարանները պետք է պատրաստ լինեին արդեն այս ամիս, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Կառուցապատողի հետ պայմանագիր կնքել է 188 ընտանիք, բնակարան է ստացել 82-ը, մոտ 20-ի բնակարանները կիսակառույց են, մինչդեռ՝ մոտ 80 ընտանիք մինչև օրս ոչինչ չի ստացել և ստիպված է վարձով ապրել, ընդ որում՝ այս տարի կառուցապատողը չի փոխանցել նույնիսկ վարձավճարները:
Տարածքը կառուցապատող «City Center Development» ընկերությունից առայժմ հրաժարվում են որևէ կերպ մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, անցյալ տարի ապրիլին 106 բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչ Վահե Յաղուբյանը փոխանցել էր, որ բնակարաններ կտրամադրի Արգիշտի փողոցի վրա կառուցվող շենքերում, սակայն դրանք էլ են մինչև այսօր կիսակառույց են:
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նշում է, որ «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը բացեր ունի, ինչի արդյունքում էլ քաղաքացին անպաշտպան է մասնավոր ներդրողի հետ հարաբերություններում, իսկ պետությունը պատասխանատվություն չի վերցնում քաղաքացու կրած վնասների համար և պատշաճ չի վերահսկում գործընթացը․
«Եթե պետությանը իրոք այդ տարածքը պետք է, ապա պետք է ինքը կնքի քաղաքացու հետ պայմանագիր և նրա գույքը օտարի: Հետագայում կառավարությունը կնախատեսի այդ գույքը տալ Պողոսին, Պետրոսին «Glendale hills-ին, թե ում, դա ո՛չ քաղաքացուն է հետաքրքիր, ո՛չ էլ սեփականատիրոջը: Պետությունը պետք է քաղաքացու հարցերը լուծի վերջանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեդրակ Բաղդասարյանը: