Ռուսական պաշտոնական լրատվամիջոցների քարոզարշավը միտված է արդարացնել Ուկրաինայի դեմ ագրեսիան:
Այս օրերին, երբ առանց այն էլ շատ դժվար է Ուկրաինայում տեղի ունեցողի մասին հստակ պատկերացում կազմել, ռուսական լրատվամիջոցները այդ խնդիրն է՛լ ավելի են բարդացնում:
Մինչ ռուսական զինուժը վերահսկում է Ղրիմը, իսկ Մոսկվան դիտարկում է Ուկրաինայում հետագա ռազմական գործողությունների հնարավորությունները, քարոզչական տեղեկատվության հոսքը շռնդալից թափով ավելանում է: Ռուսական լրատվամիջոցներն ու առաջին քաղաքական դեմքերը ավելի ու ավելի ակտիվորեն են դատապարտում Կիևը գրաված ֆաշիստներին, հայտարարում են հակահրեական միջադեպերի, տեղի ռուսների և ռուսալեզու բնակչության վրա հարձակումների մասին և ռեպորտաժներ ներկայացնում ռուս - ուկրաինական սահմանը պարզապես հեղեղած փախստականների մասին, ովքեր ցանկանում են ապաստան գտնել Ոուսաստանում:
Սակայն փոքր-ինչ ուշադիր հայացքի դեպքում պարզվում է` տեղեկատվության մեծ մասը շատ հեռու է իրականությունից: Լուրերը գալիս են անվստահելի կամ չստուգված աղբյուրներից, խեղաթյուրված են և սուտ, ու չնայած դրան՝ այդ լուրերը դառնում են ռուսաստանցի առաջին քաղաքական դեմքերի հայտարարությունների նյութ:
Այս ամենը շատ է հիշեցնում 1997 թվականի ամերիկյան «Պոչը թափահարում է շանը» ֆիլմը, որում քաղտեխնոլոգները օգտագործում են մամուլը, որպեսզի գոյություն չունեցող ռազմական հակամարտության աջակիցների բանակ հավաքեն և այդ կերպ շեղեն ուշադրությունը երկրի նախագահի շուրջ հասունացող սկանդալից:
Գրականագետ և թարգմանիչ Քեթրին Ֆիցպատրիկը, ով Interpretermag.com կայքի համար վարում է Ուկրաինայի իրադարձություններին վերաբերող բլոգը, այսպիսի կարծիք է հայտնում․ - «Ասում են` պատերազմի դաշտում առաջինը զոհվում է ճշմարտությունը, և մենք տեսնում ենք, թե ինչպես է հիմա Ռուսաստանն իր տեղեկատվական քարոզչությամբ հենց դա իրականացնում: Իմ կարծիքով` նրանք անպատասխանատու են վարվում: Նրանք իրոք ատելություն են հրահրում և մեծացնում են խուճապը: Այնպիսի քաղաքներում, ինչպիսին Խարկովն է, մարդիկ հիմնականում ռուսական հեռուստաալիքներ են դիտում, նրանք գուցեև տեղական հեռուստաալիքներ էլ են դիտում, բայց հիմնականում կախված են հենց ռուսական ալիքներից և չեն խորանում` պարզելու իրականությունը»:
Ֆիցպատրիկը հավելում է, որ Ռուսաստանի օրենսդիրների կողմից բերված բոլոր պատճառները, որոնք վերաբերում են Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուժային գործողությունները արդարացնելուն, հիմնված են ստահոդ պնդումների վրա:
Դա վերաբերում է թե՛ այն հիմնավորումներին, որոնցով Դաշնային խորհուրդը թույլատրեց Պուտինին Ուկրաինա զորք մտցնել, թե՛ նաև այն փաստարկներին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս ներկայացրեց ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Նրանք հայտարարում են, որ ստիպված էին միջամտել, որ պաշտպանեն ռուսախոս և ռուսալեզու բնակչությանը, որոնց, իբր, վտանգ էր սպառնում: Այդ պնդումները հիմնված էին իբր այնտեղ կատարված հարձակումների դեպքերի վրա, որոնք, սակայն, իրականությանը չեն համապատասխանում», - նշում է Քեթրին Ֆիցպատրիկը:
Ի դեպ, այստեղ հարկ է հավելել, որ միջադեպերի և հարձակումների մասին տեղեկությունները հերքել է նաև Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը` հղում անելով Ղրիմում խորհրդի ներկայացուցչի վկայությունների վրա և կոչ անելով ռազմական գործողություններից զերծ մնալ:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Վիտալի Չուրկինը հիշատակել էր իբրև թե Կիև-Պեչորյան մայրավանքի վրա ծայրահեղականների հարձակումների մասին, ինչի մասին ակտիվորեն հաղորդում էին նաև ռուսական հեռուստաալիքները: Կիև-Պեչորյան մայրավանքից, սակայն, հայտարարում են, որ որևէ գրոհի կամ հարձակման իրենք չեն ենթարկվել:
Մեկ այլ խոսուն օրինակ. ռուսական հեռուստաալիքները հայտարարել են այն մասին, որ տարվա սկզբից Ուկրաինայի արևելյան շրջաններից Ռուսաստան են եկել ավելիք քան 650 հազար փախստական, սակայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով վարչությունը չի հաստատել այդ տեղեկությունը: Այդպիսի հսկակայան միգրացիոն հոսքը ապացուցող ոչ մի փաստ չկա, ավելին` պարզվել է, որ ռուսական Առաջին ալիքի ռեպորտաժը Ռուսաստան փախչող ուկրաինացիների մասին ուղեկցվել է ոչ թե ռուս - ուկրաինական սահմանին, այլ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին տեղի ունեցած կուտակումների կադրերով:
Այլ դեպքերում, ռուսական ալիքների հաղորդումները հիմնված են փաստերի վրա, սակայն եզրահանգումները անհիմն են կամ խեղաթյուրված: Օրինակ, փետրվարի 27-28-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Սիմֆերոպոլի սինագոգի վրա: Ռուսական լրատվամիջոցները առանց կասկածի նշույլի անգամ հանցագործությունը վերագրել են ուկրաինական ծայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպությանը, մինչդեռ տեղի հրեական համայնքի ղեկավար Ալեքսանդր Գենդինը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է. - «Ես չեմ կարծում, որ դա Աջ սեկտորն է: Ավելի հավանական է, որ ինչ-որ մեկը պարզապես օգտագործում է նրանց խորհրդանիշերը, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Ղրիմում»:
Ուկրաինայի գլխավոր ռաբբի Յակով Դովա Բլեյխի կարծիքով՝ Ուկրաինայի հրեական բնակչության համար գլխավոր վտանգն այժմ սադրանքներն են, որ կազմակերպվում են ռուսական կողմից: Ռաբբին նաև համեմատում է նրանց գործողությունները այն բանի հետ, թե ինչպես էին նացիստներն իրենց պահում Ավստրիա ներխուժելուց առաջ:
Ուկրաինացի լրագրող Օլեգ Շինկարենկոն, ով վերլուծում է ռուսական քարոզչամեքենան, ասում է, որ Մոսկվայի այս քարոզարշավը երկու նպատակ է հետապնդում` ուկրաինացիների դեմ ատելություն սերմանել և արդարացնել ագրեսիան, վերջինը շատ տեսանելի էր ՄԱԿ-ում Վիտալի Չուրկինի ելույթում:
Այս առումով հատկապես առանձնանում է Դմիտրի Կիսելյովը, ում վերջերս Պուտինը նշանակեց նորաստեղծ պետական «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար:
25-ամյա խարկովցի լրագրող Սերգեյ Բալբենկոն ստեղծել է Fake Control ինտերնետային էջը` համացանցում տարածվող կեղծ տեղեկություններին դիմակայելու համար: «Երբ մենք հասկացանք, գիտակցեցինք, թե ինչ ծավալներով է ապատեղեկատվությունը տարածվում մամուլով և սոցիալական ցանցերով, նման կայք ստեղծելու գաղափար ծնվեց, և մի քանի ընկերներով սկսեցինք այդ նախագիծը», - բացատրում է նա:
Fake Control կայքն առաջիններից էր, որ մերկացրեց իբրև թե Ռուսաստանի հետ սահմանին ուկրաինացի փախստականների մասին կեղծ պատմությունը` ստուգելով և պարզելով, որ կադրերը նկարահանված են Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին, բացի այդ՝ փաստերով հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, որ Կիևը իբր պատրաստվում է ձերբակալել ռուսական անձնագրերով մարդկանց, իսկ ամերիկյան ավիակիրը մոտենում է Սև ծովին, որ հարձակվի Ղրիմի վրա:
Բալբենկոյի կարծիքով՝ տեղի ունեցողը պարզապես ոչ պրոֆեսիոնալիզմ կամ անփութություն չէ․ - «Իմ կարծիքով՝ սա քարոզարշավ է, որի նպատակը Ուկրաինայում տեղի ունեցողը լրիվ այլ լույսի ներքո ներկայացնելն է»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 5-ին «Ինտեֆաքս»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել էր, թե Ղրիմում ռուսական զինուժի և ռազմական մեքենաների լուսանկարները սադրանք են և չեն համապատասխանում իրականությանը: Նա նշել էր, որ չգիտի, թե ում զորքերն են դրանք և որտեղից են եկել, անգամ այն բանից հետո, երբ Ուկրաինացի լրագրողները տեսանյութ տեղադրեցին, որտեղ զինծառայողը նշում է, թե իրենք Ռուսատանի զինուժից են, և իրենց գտնվելը Ուկրաինայում հիմնավորում է հեռուստատեսային ռեպորտաժներով՝ հարցնելով․ - «Իսկ դուք հեռուստացույց չե՞ք նայում»:
Որոշ ուկրաինացիներ հումորային կոլաժներ են պատրաստում` ցույց տալով, որ նույն ռուսալեզու կինը առնվազն հինգ անգամ հայտնվել է ռուսական տարբեր ալիքների՝ տարբեր քաղաքներից արված ռեպորտաժներում, ներկայանալով որպես տեղի բնակչուհի:
Քեթրին Ֆիցպատրիկն ասում է, որ ռուսական այս լրատվական հեղեղը նշանակալի դիմադրության հանդիպեց` շնորհիվ այնպիսի կայքերի, ինչպիսին են Fake Control-ը կամ StopFake.org-ը․ - «Մենք մի կետի ենք հասել, երբ լրատվամիջոցները կարող են կազմակերպել ասեկոսեների տարածում, սակայն քաղաքացիական լրագրողները արդեն այնքան փորձառու են դարձել, որ կարող են հակափաստարկներով հանդես գալ, նրանք տեսանկարահանում և ցույց են տալիս, ասենք, թե ինչպես են զինծառայողները զինվում ռուսական բանակի զենքերով, և կամաց-կամաց այս կծիկը սկսում է քանդվել»: