Հինգշաբթի առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին՝ պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։
Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը այս տարածքում գտնվող խնձորի այգիներն են, մինչդեռ յոթ գյուղերին ջուր ապահովվող ջրամբարի մոտ ՀԷԿ-ի կառուցումից հետո, ինչպես գյուղացիներն են պնդում, իրենք կզրկվեն ջրից և ապրուստի միջոցից։
Մոտ 3 ժամ ավտոմայրուղին փակ պահելուց հետո այստեղ ժամանեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով գյուղացիներին համոզեց բացել ճանապարհը, փոխարենը խոստացավ, որ շինհրապարակից տեխնիկան դուրս կբերվի։ Գյուղացիները համաձայնեցին, մինչդեռ այդ պահին քաշքշուկ սկսվեց Երևանից ժամանած բնապահպանների և քաղաքացիական հագուստով մի քանի անձանց միջև։
Բնապահպաններին անհայտ անձինք հարվածներ էին հասցրել, ինչից հետո էլ սկսվել էր խառնաշփոթը։ «Ազատության» հետ զրույցում նրանք պնդեցին, որ հարվածողները ոստիկաններ էին։
«Մեկը ձեռքս ջարդում էր, ոտքս վիրահատության կարիք ունի, ոստիկաններ էին, քաշում էին, էն մեկը ասաց՝ «մռութդ կջարդեմ», մեկը քացով լյարդիս խփեց»,- զայրացած պատմեց բնապահպան Եղիա Ներսեսյանը.- «Բայց ոչինչ, պատասխան են տալու»։
Գյուղացիները այս միջադեպից հետո կրկին փակեցին ավտոմայրուղին, այդ ժամանակ նրանց կրկին մոտեցավ մարզպետը, ով «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղացուն վնաս հասցնող ոչինչ չի կառուցվելու։
«Մի լիտր ջուր չի պակասելու, այդպիսի ծրագիր չկա, որոշ մարդկանց թյուրիմացության մեջ են գցել, իրենք էլ մտավախություն ունեն։ Էդ ջրագիծը կառուցվել է 69 թվականին, մինչև էսօր չի վերանորոգվել, դա են վերանորոգում»,- ասաց մարզպետ Սարգիս Սահակյանը, ում խոսքին, սակայն, գյուղացիները չհավատացին։
Մարզպետ Սարգիս Սահակյանի և գյուղացիների խոսակցությանը միջամտեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Խաչատրյանը, ով մարզպետին խորհուրդ տվեց՝ եթե իրոք ընդամենը ջրագծերն են վերանորոգում, ապա թող ցույց տան փաստաթղթերը։ Մարզպետն ասաց՝ այս պահին դրանք չկան։ Պատգամավորը ևս չէր հավատում մարզպետին։
«Խոսակցություն կա, որ ՀԷԿ են սարքում։ Եթե չեն տեսել փաստաթուղթ, որը ապացուցի, թե ինչ է կառուցվում, գյուղացին ո՞նց կարող է հավատալ։ Եթե ջրագիծ է, նախագիծ բերեին մարդկանց ցույց տային»,- ասաց պատգամավորը։
Մարզպետ Սարգիս Սահակյանը կրկին գյուղացիներին խորհուրդ տվել բացել ավտոմայրուղին և միասին ուղևորվել շինաշխատանքների վայր, և անձամբ համոզվել, որ տեխնիկան տարածքից դուրս է գալիս։ Գրեթե բոլորը ուղևորվեցին այնտեղ, կես ժամ անց ժամանեց նաև մարզպետը։ Արդյունքում միայն տեխնիկայի մի մասը տարածքից դուրս բերվեց՝ պատճառաբանությամբ, որ մնացածը չեն գործում, և դուրս կբերվեն առաջիկայում։ Իսկ այն հարցերին, թե արդյոք այլևս շինաշխատանքներ չեն կատարվելո՞ւ, մարզպետ Սահակյանը խուսափում էր ուղիղ պատասխան տալուց։
«Դե, աստիճանաբար կհանեն», - ասաց նա, իսկ ճշտող հարցին, թե շինաշխատանքները իրո՞ք չեն շարունակվելու, պատասխանեց.- «Սենց չի կարելի, սա երկիր է, պետություն է...»։
Քիչ անց նույն հարցը մարզպետին ուղղեցին նաև գյուղացիները։ Մարզպետը կրկին խուսափեց պատասխանել։
Ի դեպ, գյուղացիների հետ զրույցի ընթացքում մարզպետը մի քանի անգամ ասաց, որ կառուցվող ՀԷԿ-ը չի վնասելու գյուղատնտեսությանը և ջուրը առաջնահերթ տրվելու է գյուղացիներին։ Մեր այն հարցին, որ փաստորեն նա խոստովանում է, որ ՀԷԿ է կառուցվում, և այդ դեպքում ո՞վ է սեփականատերը, մարզպետը պատասխանեց.- «Արմեն անունով քաղաքացի է ՍՊԸ-ի տնօրենը»։
Ընդամենը մի քանի մետր քայլելուց հետո մարզպետը կրկին սկսեց պնդել, որ ՀԷԿ չի կառուցվելու։
«Չկա տենց բան, եթե էստեղ պիտի ՀԷԿ կառուցվի, ուրեմն գյուղացու հաշվից մի լիտր ջուր չի պակասելու»,- ասաց նա։
Օրվա վերջում գյուղացիները խոստացան, որ հետևելու են տարածքին և եթե շինտեխնիկան կրկին այստեղ լինի, ապա նորից դուրս կգան փողոց։