Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, Սենատում լսումներ են կայացել Պենտագոնի ղեկավարի մասնակցությամբ:
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների քվեարկությամբ բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ինչպես նաև Օբամայի վարչակազմին կոչ անելով Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների, պետական բանկերի և ընկերությունների նկատմամբ վիզային, ֆինանսական, առևտրային և այլ պատժամիջոցներ կիրառել:
Նույն օրը լսումներ են անցկացվել Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում, որին մասնակցել և սենատորների հարցերին պատասխանել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը և Զինված ուժերի միացյալ շտաբների պետերի խորհրդի նախագահ գեներալ Մարթին Դեմփսին:
Օբամայի վարչակազմը քննարկում է եվրոպական դաշնակիցների պաշտպանությանը աջակցելու հարցերը, լսումների մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ այդ մտադրությունը ներկայացնելով որպես արձագանք Ղրիմի իրադարձություններին:
Լսումների օրակարգում Միացյալ Նահանգների 2015 թվականի ռազմական ծախսերի բյուջեն էր, բայց երկու համազեկուցողները անդրադարձել են նաև ուկրաինական իրադարձություններին և եվրոպական դաշնակիցներին աջակցելու հարցին:
Չաք Հեյգելը ասել է, որ ԱՄՆ-ը ակտիվացրել է ավիացիոն համատեղ վարժանքները Լեհաստանի օդուժի հետ, ինչպես նաև բալթյան երկրներում Պենտագոնը ավելացնում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող օդային վերահսկողության առաքելությունում:
Հեյգելը կենտրոնացել է Ուկրաինային Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված դիվանագիտական օգնության ջանքերին: Նա ասել է, որ չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի հետ, նույն օրը ավելի վաղ Մարթին Դեմփսին խոսել է ռուսաստանցի իր գործընկերոջ հետ:
«Ես հորդորել եմ առաջիկա օրերին շարունակել զսպվածություն ցուցաբերել, որպեսզի պահպանվի դիվանագիտական լուծման հնարավորությունը», - Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հեռախոսազրույցի մասին ասել է Դեմփսին:
Հեյգելը ասել է, որ Միացյալ Նահանգները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործընկերներին վերահաստատել է իր հանձնառությունը, երկրներ, որոնց մի մասը տասնամյակներով գտնվել են խորհրդային տիրապետության տակ: Եվրոպական այդ երկրները ահաբեկված են «սառը պատերազմի» քաղաքականությունը հիշեցնող Ռուսաստանի քայլերից և նաև մտահոգված են, որ կարող է վնասվել առևտրային և էներգետիկ համագործակցությունը, ինչը կենսական նշանակություն ունի նրանց տնտեսությունների համար:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հարցրել է, թե արդյոք Պենտագոնը Ուկրաինային ռազմական օգնություն կցուցաբերի, եթե, ասենք, Ռուսաստանը լայնածավալ ներխուժում ձեռնարկի:
«Նման որոշում կայացնելը նախագահ Բարաք Օբամայի լիազորությունն է», - պատասխանել է պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հիմա ուշադրությունը կենտրոնացված է ռուսական զորքերը Սևաստոպոլի զորանոցներ վերադարձնելու խնդրի վրա, ինչպես նաև հնարավորություն տալու Ուկրաինայի նոր կառավարությանը երկու ամսվա ընթացքում նոր ընտրություններ նախապատրաստելու համար:
«Պետք է թուլացնել լարվածությունը, զորքերը վերադառնան իրենց ռազմակայանները, նոր կառավարությունը կառավարելու հնարավորություն ունենա», - նշել է Չաք Հեյգելը:
Ավելացնենք՝ չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները սառեցնում է, ինչպես նաև կվերանայվի Ռուսաստանի հետ համագործակցության ամբողջ օրակարգը: