ԵՄ հանձնակատարը աջակցություն է հայտնում Վրաստանին

Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր աջակցությունն է հայտնել Վրաստանին՝ գնահատելով ԵՄ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու այդ երկրի ջանքերը:

Ֆյուլեն հայտարարել է, որ այս տարի Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կբարելավի Եվրամիության առանց այդ էլ բացառիկ հարաբերությունները Թբիլիսիի հետ: