«Գազպրոմ»-ը ապրիլից չեղյալ կհամարի գազի գնի զեղչը Ուկրաինայի համար

Դմիտրի Մեդվեդևի և Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, Մոսկվա, 4-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը որոշում է ընդունել ապրիլից չեղյալ համարել Ուկրաինային տրամադրվող գազի գնի զեղչերը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում:

Ուկրաինան չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները, նշել է «Գազպրոմ»-ի ղեկավարը` բացատրելով իրենց որոշումը: