Ընդդիմադիրները գիշերը կանցկացնեն Մյասնիկյանի արձանի մոտ

Այսօր ժամը 21:00-ի շրջակայքում Մյասնիկյանի արձանի մոտ ժամանեցին Քաղաքացիական պայանագրի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը: Այստեղ արդեն իսկ հավաքվել էին նրանց մի խումբ աջակիցներ:

Սասուն Միքայելյանն ասաց, որ գիշերը լուսացնելով արձանի մոտ որոշել են հարգանքի տուրք մատուցել Մարտի 1-ի զոհերին: Նիկոլ Փաշինյանը ակցիային չի կարողացել մասնակցել առողջական խնդիրների պատճառով:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ մինչև առավոտ ընդդիմադիրների մոտ ծառայություն կիրականացնի ոստիկանության վերակարգը, որի խնդիրն է պահպանել հասարակական կարգը:


Հովհաննես Շողիկյան