Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդի վերին պալատին՝ թույլատարելու ռուսական զինված ուժերի մուտքը Ուկրաինա:
Հաղորդելով այս մասին՝ Կրեմլի մամուլի ծառայությունը նշում է, որ Վլադիմիր Պուտինը ռուսական զինված ուժերը Ուկրաինայում կիրառելու թույլտվություն է խնդրում պաշտպանելու համար էթնիկ ռուսների կյանքը, ինչպես նաև Ղրիմում տեղակայված ռուսական ուժերի զինծառայողներին: Ռուսական ուժերը կմնան մինչև Ուկրաինայում քաղաքական իրավիճակի նորմալացումը: Վլադիմիր Պուտինի դիմումի տեքստը տեղադրված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայք էջում:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը հայտարարել էր, որ Ռուսաստանը 6000 լրացուցիչ զորախումբ է ուղարկել Ղրիմ և 30 զրահամեքենա: Նա ընդգծել է, որ դա արվել է առանց Ուկրաինայի թույլտվության, և որ այդ քայլը Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում է:
Հրաչ Մելքումյան