Ուկրաինայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է բախումների զոհերի թիվը

Կիև -- Կանայք պահում են բախումների զոհ դարձած անձանց լուսանկարները, 26-ը փետրվարի, 2014

Ուկրաինայում նոյեմբերի վերջին բողոքի զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր անկարգությունների և բախումների զոհ է գնացել 94 մարդ, ուրբաթ երեկոյան այդ մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով` 88 հոգի զոհվել է մայրաքաղաք Կիևում: Երկուական զոհ է եղել Ղրիմում, Խմելնիցկու և Չերկասկի շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվն անցնում է 500-ից։