Ընթերցողի սեղանին դրվեց Լևոն Խեչոյանի վերջին գիրքը
Your browser doesn’t support HTML5
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ժամանակակից հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Անցած հունվարին վախճանված գրողն այս վեպի վրա աշխատել էր ավելի քան 13 տարի: