Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը՝ պետական աջակացությամբ:
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ժամանակակից հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:
Անցած հունվարին վախճանված գրողն այս վեպի վրա աշխատել էր ավելի քան 13 տարի: Նրա գրչընկերներն այսօր նշում էին, որ Լևոնն իր կյանքի գործն էր համարում այս ստեղծագործությունը:
«Ես այդ գիրքը համարում եմ իր ստեղծագործության ամենաբարձր աստիճանը և գրողի իրոք ստեղծագործական սխրանքը: Որովհետև մեր այս այլազան ժամանակներում մոտ տասը տարի Լևոն Խեչոյանը գրում էր այս գիրքը: Դա իր կյանքի գիրքն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց գրականագետ Յուրա Խաչատրյանը:
Գրքի խմբագիրը՝ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը «Ազատության» հետ զրույցում շեշտեց․ - «Ես կարծում եմ, որ Լևոն Խեչոյանի ստեղծագործության լավագույն հատված է: Չեն ասում հատվածն է, որովհետև ինքը այն գրողն է, որ մինչև այսօր էլ շատ մնայուն գործեր է դրել ընթերցողի սեղանին: Համենայն դեպս ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում հայտարարելու, որ սա երևի ամենահասուն գործն է: Եթե ուզում ենք մեզ ճանաչենք, Լևոնն ասում է, որ պետք է կարդանք մեր ազգային վեպը․․․ Ես կավելացնեի, որ այս վեպը մեր պատմությունը տեսնելու մի նոր հեռանկար է բացում: Եթե մենք հեռանկարը տեսնենք, առաջ էլ կգնանք»:
«Շատ ուրախալի փաստ էր, որ ի վերջո այս վեպը ավարտին հասցրեց Լևոն Խեչոյանը, և այսօր իսկապես բախտ ունենք այդ գիրքը մեր ձեռքներին ունենալ: Մյուս կողմից էլ ցավալի է, որ ինքը այս գեղեցիկ օրը ներկա չէ: Մենք մխիթարվում ենք, որ այնուամենայնիվ ինքը գոնե ազդօրինակը կարողացավ տեսնել», - ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: