Պոլիկլինիկաներում մարտի 1-ից ծրագրվող համավճարների կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը: Այդ մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, ով առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի հետ միասին ընդունեց նախարարության շենքի դիմաց համավճարների կիրառման դեմ բողոքող ցուցարարների ներկայացուցիչներին:
Նախօրեին էլ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով որոշվել էր չկիրառել ախտաբանություն ունեցող հղիներին վերաբերող համավճարը, որը նույնպես նախատեսվում էր կիրառել վաղվանից:
Առողջապահության նախարարությունը իր կայքում նշում է, որ համավճարները չեն կիրառվելու, քանի որ դրանց ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա: Հարցին, թե այդ մեխանիզմները հստակեցնելուց հետո հնարավո՞ր է, որ ախտաբանություն ունեցող հղիների մասով կրկին որոշում կայացվի համավճարի վերաբերյալ, փոխնախարար Վահան Պողոսյանը պատասխանեց.- «Երբ մեխանիզմները կհստակեցվեն, երբ ավելի խորը կուսումնասիրենք, ապա կանդրադառնանք այդ հարցին»։
Պողոսյանը նաև ասաց, թե համոզված է, որ հղիները հիվանդանոցում հայտնվելիս ոչ պաշտոնապես վճարում են բուժանձնակազմին, և համավճարներ կիրառելու որոշումները ընդունվել էին ստվերի դեմ պայքարի համար:
Փոխնախարարի հայտարարությունը այս որոշումների դեմ պայքարողների զայրույթը առաջացրեց: Նրանք խորհուրդ տվեցին ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարի ուրիշ մեխանիզմներ գտնել ու չմտնել քաղաքացիների գրպանները:
«Ո՞նց պայքարենք ստվերի դեմ, ի՞նչ գործիքներով, կարո՞ղ եք ասել։ Ստվերը ոչ պաշտոնապես վճարումներն են, մենք ուզում եք պաշտոնապես սարքել այդ վճարումները։ Եթե մարդը գնում է մի բուժհիմնարկ, ինչ-որ մի ժամի, ինչ-որ մի գիշեր վճարում է, ինչպե՞ս պայքարենք դրա դեմ, ու վճարումը անում է բուժաշխատողին»,- ասաց Պողոսյանը։
Համավճարների դեմ պայքարող քաղաքացիները ասում էին, թե չեն հավատում, որ համավճարի դեպքում ոչ պաշտոնական վճարումները կվերանան, հետևաբար հարկավոր է կոռումպացված համակարգի դեմ պայքարել և չանել դա հիվանդների հաշվին:
«Եթե նման ձևով ստվերի դեմ պայքարում եք, չեք մտածում, որ կարո՞ղ են կրկնակի վճարումներ լինեն, այսինքն քաղաքացին ստիպված լինի վճարել և բուժհիմնարկին, և բուժաշխատողի գրպանը գումարներ դնի»,- ասում էր ակտիվիստներից մեկը։

Թեև հղիների մասով համավճարի կիրառումը չեղյալ համարվեց, իսկ պոլիկլինիկաներում հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը, սակայն ցուցարարներին սա չգոհացրեց: Նրանք նշում էին, որ շարունակելու են պայքարել, քանի որ այս որոշումները կարող են կրկին ընդունվել: Չենք վճարել ու չենք վճարելու, ասում էին նրանք.- «Մենք խորին համոզմունքն ունենք, որ եթե նման համավճար կիրառվի, կրկնակի ծախսեր կլինեն, որովհետև ոչինչ չի արվում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար»։