Դատարանը կարճել է Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործերից մեկը

Կիևի շրջանային դատարանն այսօր կարճել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործերից մեկը, որ վերաբերում էր 1990 ականների սկզբին Տիմոշենկոյի ղեկավարած «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կազմակերպությունում տեղ գտած չարաշահումներին:

Գործը փակվել է, որ քանի որ դատախազությունը հետ է վերցրել մեղադրանքները` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատարանը նաև հանել է Տիմոշենկոյի գույքի վրա դրած կալանքը: