Պոլիկլինիկաներում համավճարների կիրառումը հետաձգվեց

Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր որոշեց մինչև հուլիսի 1-ը հետաձգել մարտի 1-ից պլանավորվող համավճարների կիրառումը պոլիկլինիկաներում:

Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ այսօր ընդունելով նախարարության շենքի դիմաց հավաքված և համավճարների նախատեսվող կիրառման դեմ բողոքող ցուցարարների ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով որոշվել է չկիրառել ախտաբանություն ունեցող հղիներին վերաբերող համավճարը, որը նույնպես նախատեսվում էր կիրառել վաղվանից:


Լիլիթ Հարությունյան

Մանրամասները՝ քիչ անց: