Փոքրիկ Հայկը անցած տարի Անտառուտ գյուղում ծնված միակ երեխան է: Տարեկիցներ գյուղում չունի, խաղում է ավագ քրոջ՝ երկու տարեկան Անահիտի հետ, ով ևս գյուղում իր տարիքի միակ երեխան է:
Վերջին երկու տարիներին Անտառուտում երկու երեխա է ծնվել, երկուսն էլ՝ Զաքարյանների ընտանիքում: Տարիներ հետո գուցե լինեն գյուղի միակ առաջին դասարանցիները, եթե ընտանիքով այլ վայր չտեղափոխվեն:
Երեխաներին գյուղում մեծացնելը հեշտ չէ․ գյուղը գազաֆիկացված չէ, չկա հիվանդանոց, մանկապարտեզ, սակայն ընտանիքի հայրը՝ Գառնիկը, ով զինվորական է, ասում է, որ այդ խնդիրները լուծելի են, և կատակում է, որ ամենադժվարը նույնիսկ օրական 72 կիլոմետր կտրելը չէ՝ աշխատանքի հասնելու և տուն վերադառնալու համար, այլ ամեն օր վաղ առավոտյան սափրվելը:
Անտառուտը գտնվում է Արագածոտնի մարզում: Գյուղ մտնելիս աչքի է ընկնում տնակում տեղակայված գյուղապետարանը, որի կարգավիճակի մասին հուշում է միայն տնակի տանիքի եռագույնը: Փաստացի 370 մարդ է բնակվում այսօր Անտառուտում, մյուսները կա՛մ սեզոնային աշխատանքի են մեկնել, կա՛մ այլևս գյուղում չեն բանկվում:
«Իմ տարեկիցները՝ երևի մի 15 ընտանիք, գյուղում չեն բնակվում այլևս, Հայաստանում էլ չեն: Հիմա էլ են դուրս գալիս, քանի որ աշխատանք գտնելու հետ խնդիրներ կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անտառուտի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մանուկյանը:
Այս գյուղում առկա պատկերը շատ չի տարբերվում Հայաստանի բազմաթիվ այլ գյուղերի վիճակից, որտեղից մարդիկ հեռանում են գործազրկության պատճառով: Համայնքային աշխատատեղերը բոլորին չեն բավականացնում, հողերն անմշակ են, քանի որ գյուղատնտեսությամբ չեն կարողանում զբաղվել, ոռոգման ջրի խնդիր ունեն:
Չնայած իր լավատեսությանը և գյուղը չլքելու ձգտմանը՝ Գառնիկը ևս նշում է, որ իր երեխաների ապագան ավելի բարեհաջող կդասավորվի Անտառուտից դուրս: