Սեյրան Օհանյանը մեկնեց Բրյուսել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Բրյուսել` մասնակցելու փետրվարի 26-27-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են Սեյրան Օհանյանի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ: