Հայաստան է ժամանում Հունաստանի խորհրդարանի նախագահը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանի Հայաստան - Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հունաստանի խորհրդարանի նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: