Խարկովի քաղաքապետ․ «Յանուկովիչն արդեն պատմություն է»

Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնես, արխիվ

Վիկտոր Յանուկովիչի կուսակցությանը պատկանած շատ քաղաքական գործիչներ մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ պատրաստ են ծառայել նոր իշխանություններին, հաղորդում է BBC-ն՝ որպես օրինակ նշելով Խարկովի քաղաքապետին։

Գենադի Կերնեսը, կիրակի օրը վերադառնալով արտասահմանից, հայտարարել է, թե Յանուկովիչն արդեն պատմություն է, և ինքը պատրաստ է աշխատել նոր իշխանությունների հետ հանուն իր ժողովրդի։