Ուկրաինացիները սգում են՝ հաղթանակը տոնելու փոխարեն

Փետրվարի 23-ին Կիևի Մայդանում

Չնայած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվել է պաշտոնից, երեկ ուշ երեկոյան Մայդանում ուկրաինացիները չեն տոնել հաղթանակը, քանի որ մարդիկ սգում են Կիևում վերջին օրերին զոհված մարդկանց մահը՝ ասելով, որ շոկի մեջ են մեծ թվով զոհերի պատճառով, հաղորդում է BBC-ին։

Վերջին տվյալներով՝ անցած շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 82 մարդ: