Երեկ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
Նալբանդյանը ուրբաթ օրը Փարիզի արվարձանում գտնվող Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում մասնակցել էր Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը։
Այդ արարողության ժամանակ ելույթում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մասնավորապես, ասել է. - «Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»։