Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնանկ է արել Յանուկովիչին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելու օգտին:

Խորհրդարանականները որոշել են արտակարգ նախագահական ընտրություններ նշանակել մայիսի 25-ին, պատճառաբանելով, որ Յանուկովիչը ձախողել է իր նախագահական պարտականությունները կատարելու հարցում:

Ուկրաինա -- Մայդանի ինքնապաշտպանության ակտիվիստները հսկում են երկրի խորհրդարանի մուտը, Կիև, 22-ը փետրվարի, 2014թ.

Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Յանուկովիչը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել էր, որ երկրի խորհրդարանի ընդունած բոլոր որոշումներն անօրինական են: