Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին։ Այս որոշմանը նախորդել էր Ուկրաինայի նախագահի և ընդդիմադիր առաջնորդների միջև համաձայնագրի ստորագրումը, որով նրանք պարտավորվեցին վերջ տալ հակամարտությանը և հաղթահարել տասնյակ զոհեր տված քաղաքական սուր ճգնաժամը։
Համաձայնագիրը ստորագրել են նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության երեք առաջնորդները՝ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը։ Փաստաթղթի ստորագրմանը ներկա են գտնվել բանակցություններին մասնակցած Եվրամիության ներկայացուցիչները՝ Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները։
Համաձայնագիրը ենթադրում է նախագահական արտահերթ ընտրություններ, նախագահի լիազորությունները սահմանափակող Սահմանադրական փոփոխություններ և նոր կառավարության ձևավորում։
Ձեռք բերված համաձայնության և այս պայմանների մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահը: Ժամեր անց ընդդիմության ներկայացուցիչները Օլեգ Տյագնիբոկը և Վիտալի Կլիչկոն ևս հայտարարեցին, թե ընդդիմությունը մտադիր է ստորագրել համաձայնագիրը:
Հրապարակվել է փաստաթղթի բովանդակությունը. Ստորագրելուց հետո 48 ժամվա ընթացքում հատուկ օրենքով վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը (այս Սահմանադրությամբ երկրի նախագահ լիազորությունները սահմանափակված էին), սկսել սահմանադրական բարեփոխումների մշակումը, որոնք ավարտվելու են 2014 սեպտեմբերին: Տասն օրվա ընթացքում ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Նախագահական ընտրությունները անցկացվում են սահմանադրական փոփոխությունները ընդունելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 2014 թվականի դեկտեմբերը: Ընտրական նոր օրենսդրություն է ընդունվելու, ձևավորվելու է նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բռնությունների դեպքերը հետաքննվելու են իշխանությունների, ընդդիմության և Եվրախորհրդի հսկողության ներքո: Իշխանությունները արտակարգ դրություն չեն հայտարարելու: Իշխանությունը և ընդդիմությունը ձեռնապահ են մնում ուժ կիրառելուց:
Երեկ ամբողջ գիշերվա ընթացքում անցկացված բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահը, ընդդիմության և Եվրամիության ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները։
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեքշաբթի օրվանից սկսված արյունալի բախումների ընթացքում ընդհանուր առմամբ 77 մարդ է զոհվել, ուկրաինական կայքերը հրապարակում են վերջին երկու օրերին զոհվածների անունները, նրանց թվում նաև Գեորգի Արությունով ազգանունով մարդ կա՝ 50 տարեկան, Ռովնոյից։ Բախումների առաջին օրը գլխի հրազենային վնասվածքից Եվրոմայդանում զոհվել էր Սերգեյ Նիգոյանը։