Այսօր Վրաստանի խորհրդարանին իր առաջին տարեկան ուղերձով դիմել է մի քանի ամիս առաջ երկրի նախագահի պաշտոնը ստանձնած Գիորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահն իր ելույթը սկսել է Ուկրաինայի ժողովրդին ցավակցություն հայտնելով և Կիևում ողբերգական իրադարձությունների կապակցությամբ մեկ րոպե լռություն հայտարարելով:
Մարգվելաշվիլին նշել է, որ Ուկրաինայի կառավարությունն «անցել է ընդունելի բոլոր սահմանները` ուժ կիրառելով սեփական ժողովրդի դեմ»․ - Ուկրաինայի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի հասարակությունը միավորելու, այլ ոչ թե մարդկանց միմյանց հակադրելու համար:
Նա կոչ է արել Ուկրաինայի նախագաահ Վիկտոր Յանուկովիչին դիմել վճռական քաղաքական գործողությունների` յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պաշտպանելու և երկրի միասնականությունն ու ամբողջականությունը պահպանելու նպատակով:
Խոսելով Վրաստանի խնդիրների մասին` նախագահը շեշտել է, որ իշխանությունների համար այժմ գերագույն արժեքը մարդն է․ - «Այն բանից հետո, երբ իշխանության է եկել «Վրացական երազանք»-ը, առանցքանին հարցը և կարևորագույն արժեքը ղեկավարության համար մարդն է, անհատը: Անհատը, մարդը ամենից շատ ազատության կարիք ունի, դարերի ընթացքում մեր երկրի լավագույն ղեկավարների, բանաստեղծների, փիլիսոփաների, քաղաքական գործիչների ուղենիշը եղել է պետական և անհատական ազատությունը»:
Դիմելով անկախություն հռչակած Աբխազիայի և Հարավաին Օսիայի ղեկավարությանն ու ժողովդրին` Մարգվելաշվիլին առաջարկել է նրանց օգտվել Վրաստանի եվրոպական ուղղվածությունից․ - «Չճանաչման քաղաքականությունը չի նշանակում մեկուսացոմ: Մենք պետք է Աբխազիայում և Ցխինվալի տարածաշրջանում բնակվող մեր համաքաղաքացիներին հնարավորություն տանք ուղղակիորեն օգուտ ստանալ Վրաստանի եվրոպական ուղղվածությունից: Հարաբերությունների վերականգնմանը զուգահեռ օկուպացված տարածքների բնակչությունը Վրաստանի իշխանությունների աջակցությամբ պետք է ներգրավվի Եվրամիության հետ համատեղ իրականացվող տնտեսական, առևտրական, կրթական և մարդասիրական ծրագրերում»:
«Մեր աբխազ և օս համերկրացիներին ցանկանում եմ դիմել նույն այն կոչով, որով ժամանակին դիմել եմ իմ նախընտրական ելույթի ժամանակ. մենք ձեզ առաջարկում ենք եվրոպական երկիր, առաջարկում ենք ապրել ազատ, զարգացած, ժողովրդավարական և խաղաղ պեությունում, որը կերաշխավորի իր բոլոր քաղաքացիների բարօրությունը և քաղաքական իրավունքների իրացումը: Նաև ցանկանում եմ դիմել օկուպացված տարածքների դե ֆակտո իշխանություններին՝ պետք չէ գնալ սեփական ժողովրդի կենսական շահերի դեմ, մի փորձեք ստեղծել նոր խոչընդոտներ այն մարդկանց միջև, որոնց կապում է բազմադարյա միասնական պետությունը: Մեր միասնությունը խախտվել է թույլ տրված բազմաթիվ սխալների և արտաքին ուժերի բիրտ միջամտության պատճառով, ինչը հանգեցրել է մեր ժողովուրդների արյունահեղությանը», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին` Մարգվելաշվիլին նշել է, որ նոր կառավարությունը հրաժարվել է ագրեսիվ հռետորաբանությունից և երկխոսության նոր ձևաչափ է հաստատել` փորձելով վերականգնել տնտեսական ու մշակութային հարաբերությունները և արդեն իսկ որոշ հաջողության հասել է: Միեւնույն ժամանակ Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ Աբխզաիայում Ռուսաստանի կողմից փշալարերի տեղադրումն ու սահմանային գիծը տասնմեկ կիլոմետրով առաջ տանելը լրջորեն վտասել է դրական ձեռքբերումներին: