Ապրիլի 20-26-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ Կալիֆորնիայում

Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախագահ Ջոն Փերեսը նախօրեին բանաձև է ներկայացրել, որով ամերիկյան հայաշատ նահանգը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր դիրքորոշումը:

Բանաձևը Թուրքիային, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է անում հետևելով Կալիֆորնիայի օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևի համաձայն` 2014 թվականի ապրիլի 20-26-ը Կալիֆոռնիայում հայտարարված է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: