Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ամբողջ գիշեր շարունակված բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ հաղթահարելու համար քաղաքական արյունալի ճգնաժամը:
Համաձայնության մանրամասները նախագահականը չի հաղորդում, ակնկալվում է, որ շուտով դրանք հայտնի կդառնան:
Սակայն բանակցող մյուս կողմերը չէին հաստատում համաձայնության հասնելու մասին լուրերը:
Ըստ ոչ պաշտոնական լուրերի՝ նախատեսվում է արագորեն՝ 48 ժամվա ընթացքում կառավարություն ձևավորել, որի կազմում ընդգրկվել են նաև ընդդիմության ներկայացուցիչներ, սահմանադրական փոփոխություններով կրճատվելու, սահմանափակվելու են նախագահի լիազորությունները․ այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը՝ վկայակոչելով Սլովակիայի արտգործնախարարին: Իսկ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Գերագույն ռադայում Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովին, հաղորդում է, որ նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերին սահմանադրական փոփոխություններ կատարել:
Բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ընդդիմության և Եվրամիության ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Լեհաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, նրանց միացել էր նաև Ռուսաստանից ժամանած Վլադիմիր Լուկինը:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին միայն գրել է, որ առավտյան ժամը 7:20 ավարտված հանդիպումը կեսօրին վերսկսվելու է:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ևս նշել է, որ շատ բանակցություններ են անցկացվել, ու խաղաղության հասնելու համար դրանք շարունակվելու են ավելի ուշ:
Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նշել է, որ բանակցություններին մասնակցած ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում են խորհրդակցել ընդդիմության մյուս անդամների հետ, ինչը լիովին հասկանալի է:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեքշաբթի օրվանից սկսված արյունալի բախումների արդյունքում ընդհանուր առմամբ 77 մարդ է զոհվել:
Ուկրաինական կայքերը հրապարակում են վերջին երկու օրվա ընթացքում զոհվածների անունները, նրանց թվում նաև Գեորգի Արությունով ազգանունով մարդ կա՝ 50 տարեկան, Ռովնոյի բնակիչ: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ Կիևում բախումների ընթացքում ստացած գլխի հրազենային վնասվածքի հետևանքով Եվրոմայդանում զոհվել է Սերգեյ Նիգոյանը:
Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները որոշեցին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի արյունահեղության համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ՝ վիզային արգելքներ մտցնել ու սառեցնել բանկային հաշիվները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդ պատժամիջոցները շանտաժ է որակել: Կրեմլը Ուկրաինայի ցուցարարներին ներկայացնում է որպես պետական հեղաշրջում կատարողներ, որոնց Արևմուտքը խրախուսում է:
Հինգշաբթի երեկոյան Գերագույն ռադան անվտանգության ուժերը փողոցներից հանելու և զորանոցներ վերադարձնելու որոշում է ընդունել: 236 պատգամավորներ կողմ են քվեարկել այս որոշմանը․ սա կեսից ավելին է՝ Ուկրաինայի խորհրդարանում 450 պատգամավոր կա:
Որոշումն ընթերցել է խորհրդարանի փոխնախագահ Ռուսլան Կուշյալինսկին: «Ուկրաինայի խորհրդարանը առաջին հերթին կտրականապես դատապարտում է ուժի գործադրումը Ուկրաինայի ժողովրդի դեմ, ինչի արդյունքում մարդիկ են զոհվել, դատապարտում է խոշտանգումները, վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված մյուս հանցագործությունները», - ասված է, մասնավորապես, փաստաթղթում:
Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության անդամներից շատերը քվեարկությանը չեն մասնակցել, հաղորդվում է, որ մի քանիսը միացել են ընդդիմությանը:
Ուկրաինայի բռնությունները դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ զգուշացնելով, որ բանակը չպետք է ներգրավվի հակամարտությունում: «Ես հորդորում եմ բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները, և, իհարկե, կառավարությունը հատուկ պատասխանատվություն է կրում անհամաչափ ուժ չկիրառելու ու զինված ուժերի չեզոքությունը ապահովելու համար», - նշել է Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Երեկ հաղորդվում էր, որ բանակի ստորաբաժանումներ, մասնավորապես դեսանտայիններ են տեղափոխվում Կիև, իսկ ներքին գործերի նախարարը կարգադրել է մարտական զենք տալ ոստիկաններին:
Այսօր հրաժարական է տվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Յուրի Դումանսկին:
Ուրբաթ օրը Գերագույն ռադան վերսկսել է աշխատանքը: Խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակն ասել է, որ ստորագրել է հակակառավարական ցուցարարների դեմ ուժի գործադրումը դատապարտող որոշումը: Ընդդիմադիրները նրան հորդորում են ստորագրել նաև անվտանգության ուժերը փողոցներից հանելու մասին որոշումը:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները իջեցնում են Ուկրաինայի վարկային վարկանիշը: