«Հիմա եթե «Դեմ եմ» շարժումը իրականացնում է ակցիաներ, դա ճնշո՞ւմ է Սահմանադրական դատարանի վրա, թե՞ ոչ», - հարց է տալիս իշխող կուսակցության խոսնակը:
Իշխող Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) արձագանքել է կառավարությանն անվստահություն հայտնելու՝ ընդդիմադիրների նախաձեռնությանը, պնդելով, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց կուսակցության օրակարգում չկա:
Հինգշաբթի երեկոյան ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը վերահաստատեց իշխանությունների վճռականությունը՝ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ չնայած օրեցօր աճող դժգոհությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ իր ամբողջական սատարումն է հայտնում կառավարությանը կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցում, պարզապես հայտնել է իր կարծիքը, ի պատասխան «Ազատության» հարցի՝ ասաց Շարմազանովը:
Նշենք, որ այս մասին անցյալ շաբաթ նախագահը հայտարարել էր Երկրապահ կամավորականների միության համագումարի ժամանակ: Ընդդիմության ներկայացուցիչների, «Դեմ եմ պարտադիրին» շարժման ակտիվիստների և մի շարք փորձագետների կողմից սա գնահատվել էր որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա, քանի որ դատարանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել օրենքի սահմանադրականության հարցով:
«Եղել են բազմաթիվ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ովքեր իրենց կարծիքը արտահայտել են: Հիմա եթե «Դեմ եմ» շարժումը իրականացնում է ակցիաներ, դա ճնշո՞ւմ է Սահմանադրական դատարանի վրա, թե՞ ոչ», - իր հերթին, հարցրեց ՀՀԿ-ի խոսնակը:
Ի պատասխան «Ազատության» դիտարկման, որ այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի նախագահին, Շարմազանովը ասաց․ - «Դե երկրի նախագահն ինքը իր կարծիքը ասում է: Դրա համար, երկրի նախագահը շատ բաց և հրապարակային գործիչ է՝ ի տարբերություն որոշ գործիչների, և շատ բաց և հրապարակային, մատչելի ձևով մեր հանրությանը ներկայացրեց այն հարցերի պատասխանները, որոնք սպասում էր նրանից մեր հանրությունը: Եվ ես կարծում եմ, որ Երկրապահ կամավորականների համագումարում այդ ֆորմատը և ազատ շփումը խոսում է նրա մասին, որ մենք ունենք հրապարակային իշխանություն, իշխանություն, որը որևէ հարցից չի խուսափում, և իշխանություն, որը, ի տարբերություն որոշ քաղաքական կուսակցությունների և նրանց ղեկավարների, բաց է շփումների համար թե՛ մամուլի հետ և թե՛ երկրապահների ցանկացած հարցին ի պատասխան»:
Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության կապակցությամբ ՀՀԿ-ի խոսնակն ասաց, որ կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարցը դրված չէ:
«Մեր կուսակցության օրակարգում նման հարց դրված չէ, ավելին՝ տնտեսական քաղաքականության վերաբերյալ Երկրապահ կամավորականների միության համագումարի ժամանակ հարցին ի պատասխան հանրապետության նախագահը իր տեսակետը շատ հստակ ներկայացրել է», - հայտարարեց Շարմազանովը:
Երկրապահ կամավորականների միության համագումարի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր․ - «Մեր տնտեսությունը առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու համար»: