Ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ԱՄՆ-ի, Կանադայի կողմից

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատժամիջոցներ է նախատեսել այդ երկրում բռնությունների համար պատասխանատու պաշտոնյաների համար:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին էլ խստորեն դատապարտելով իրավապահների կողմից ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ՝ Ուկրաինայի նախագահին կոչ է արել լուրջ բանակցություններ սկսել ընդդիմության հետ՝ Կիևի կենտրոնից անհապաղ հեռացնելով ոստիկանական ուժերը:

Յանուկովիչի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև Կանադան: