Carrefour-ը Հայաստանում ներկայացված կլինի «մոտ վեց ամսից»

Carrefour հիպերմարկետը Մոսկվայում, արխիվ

Carrefour-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան դը Նալը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ մոտ վեց ամիս անց Carrefour-ը ներկայացված կլինի Հայաստանում:

Նա հավատացրեց, որ որևէ խոչընդոտ դրա համար չկա:

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե արդյոք խոչընդոտներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ Carrefour-ը ցանկություն ուներ ներկայացված լինել «Դալմա մոլ»-ում, բայց դա չստացվեց, դը Նալը ասաց․ - «Դա անցյալ է, եկեք խոսենք ապագայից»:

Նրա համոզմամբ՝ հայաստանցիները սպասում են, որպեսզի Carrefour-ը բացվի Հայաստանում: «Մենք ամեն ինչ կանենք նրանց բավարարելու համար», - խոստացավ դը Նալը:


Ռուզաննա Ստեփանյան