ՆԱՏՕ-ն զգուշացնում է Ուկրաինայի զինված ուժերին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն, արխիվ

ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերին՝ հեռու մնալ երկրում ծավալվող արյունալի իրադարձություններից։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է, որ եթե բանակը խառնվի դեպքերին, ապա դրանից կտուժեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։

Կիևում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո երկրի նախագահը զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե առաջիկայում ուժային կառույցը կարող է մասնակցել «հակաահաբեկչական գործողություններին»։