ԱՄՆ-ի և Կանադայի ղեկավարները ողջունում են հրադադարը Ուկրաինայում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը ողջունում են Ուկրաինայի ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնությունը հրադադարի մասին:

Մեքսիկայում անցկացվող տարածաշրջանային գագաթնաժողովի մասնակցող երկու երկրների առաջնորդները, Սպիտակ տան խոսնակի փոխանցմամբ, «համաձայնել են, որ հրադադարը, եթե պահպանվի, ողջունելի առաջընթաց քայլ կլինի իմաստալից երկխոսության հասնելու ճանապարհին», հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը: