Յանուկովիչը և ընդդիմադիրները պայմանավորվել են բանակցել

Այրվող բարիկադներ Կիևի Անկախության հրապարակում՝ Եվրոմայդանում, 19-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդները պայմանավորվել են բանակցությունների արդյունքում վերջ դնել երկրում առկա ճգնաժամին։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է երեկ երեկոյան երկրի նախագահի կայքէջում։

Ընդդիմադիրներից Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ այսօր նախատեսված՝ Մայդանի ցուցարարներին ցրելու ոստիկանության հերթական գործողությունը չեղյալ է համարվել։

Ուկրաինական «Աջ հատված» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը, մինչդեռ, հայտարարել է, թե իրենք որևէ համաձայնագիր չեն ստորագրել և մտադիր չեն պահպանել հրադադարը, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։